Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ռուսաստան և «քաղաքակիրթ» աշխարհ

Ռուսաստան  և  «քաղաքակիրթ»  աշխարհ
12.10.2024 | 13:58

63 քաղաքակիրթ պետություն պատերազմում է Ռուսաստանի դեմ ու ասում՝ կամ մեռի, կամ «...գաթա թխե, որ մենք ուտենք» (ձևակերպումը Չարենցի «Կապկազ թամաշա»-յից է):

ՈՒ զարմանում են, որ Ռուսաստանը ո՛չ մեռնում է, ո՛չ էլ գոնե գաթայի խմոր անելու ցանկություն ունի:

Զարմանում են, որովհետև Ռուսաստանին դիտում են

որպես Համաշխարհային ՀՆԱ-ի երկու տոկոսի խղճուկ տեր :

Բայց այդ 63 քաղաքակիրթ երկրներին, Ռուսաստանի դեմ հանած

ԱՄՆ-ն ու առավել ևս ներկա, կոնկրետ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիան, ակտիվ և ինտենսիվ բանակցություններ են վարում նույն Ռուսաստանի հետ:

ՈՒղիղ բանակցություններ:

Որովհետև այդ լուրջ ուժերը, հանձին Ռուսաստանի, տեսնում են համաշխարհային պաշարների 40-ից 60 տոկոսի տիրոջը:

Եվ առաջնորդվում են ամերիկյան քաղաքականության մարգարե Էդգար Քեյսիի «...21 -րդ դարում Ռուսաստանը կդառնա բոլոր ազգերի ու պետությունների հույսը» դրույթով:

ՈՒ այդ բանակցություններն այնքան լուրջ են, որ Բրիտանիան, ՄԱԿ-ի հիմադիր անդամներից մեկը, տալիս է իր համաձայնությունը, որ Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծվի նոր ՄԱԿ:

Իսկ Բրիտանիան, ԱՄՆ -ից արդեն վերցրել է արևմտյան

աշխարհի առաջին ջութակի դերը:

Ե՞րբ է վերցրել, հենց այն օրը, երբ ԿՀՎ -ի ու ՄԻ-6-ի ղեկավարներ Բյորնսն ու Մուրը Լոնդոնում ասուլիս տվեցին, ու բոլորը միահամուռ ասացին դա աննախադեպ է , պատմական է :

Այդ ասուլիսը նշանակում էր հետևյալը ՝ ԱՄՆ-ի բոլոր դեսպանատներ, ձեր գործողությունների մեջ առաջնորդվեք բացառապես Մեծ Բրիտանիայի դեսպանատների դիրեկտիվ

ցուցումներով:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Այդ փոփոխության պատճառով էր, որ Իրանի

նախագահն արձանագրեց.

«... հույս ունեինք, բայց Արևմուտքը խաբեց»:

Արևմուտքը չխաբեց , ԱՄՆ-ը լիազորված չէր արդեն բանակցելու...

Դիտվել է՝ 3931

Մեկնաբանություններ